-
05.03.2020|
10:52
«Մենք հաշվարկում ենք պաշտպանական բոլոր դիմակները, որ գտնվում են պահեստներում ու արտադրության մեջ: Մենք կբաժանենք բուժանձնակազմերին ու կորոնավիրուսով վարակաված մարդկանց»՝ մարտի 4-ին իր թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դեղատներում ու խանութներում դիմակների պակաս է գրանցվել:
-
05.03.2020|
10:48
Հիմնական օրենքի բարեփոխումը, որին ձգտում է Վլադիմիր Պուտինը, հարստանում է նույնականության ուժեղ հայտանիշներով և նախատեսում է միասեռական ամուսնության արգելք: Եթե հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինը անոնսում էր ՌԴ Սահմանադրության բարեփոխումն իբրև սահմանադրական պարզ վերահավասարակշռում, հիմա ամեն ինչ այլ լույսի տակ է ներկայանում:
-
04.03.2020|
10:35
Իդլիբի ճգնաժամում Մոսկվան Թուրքիայի հետ պատերազմ չի ուզում, բայց ուզում է, որ Անկարան վերջապես կատարի վաղուցվա խոստումները: Նախագահ Պուտինը պարտավորություններ ունի Սիրիայի առաջ, իսկ Ռուսաստանը չի կարող կորցնել իր ձեռքբերած դերը ուժերի խաղում՝ գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում:
-
04.03.2020|
10:31
Իսրայելի վարչապետ ԲեյնամինՆետանյահուն հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի մասին: Ընտրատեղամասերից դուրս եկեղ ընտրողների հարցումների արդյունքներով՝ նրա կուսակցությունը առաջ է անցել հիմնական մրցակից Բենի Գանցից:
-
03.03.2020|
11:45
Իդլիբ նահանգում Սիրիայի գրոհներից հետո Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համերաշխության հույս ունի: Բայց արևմտյան դաշնակիցները մեծ դժգոհություն ունեն, ոչ ոք չի ցանկանում Ռուսաստանին դեմ գնալ՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
-
03.03.2020|
01:29
2020 թ. փետրվարը յուրովի առանձնահատուկ դարձավ հայ ժողովրդի համար։ Ցավոք, փաստերն ու իրադարձությունները ոչ միայն դրական էին։ Առաջարկում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայերենին տիրապետող բոլոր հայերին. մեզ հետ ըմբռնել այս տարվա փետրվարին երկրում ու նրանից դուրս կատարվածը և գնահատական տալ։ Թեկուզ խորհել, թե հայերն ինչ հեռանկարներ ունեն աշխարհում և... Հայաստանում։ Միանգամից ասենք. բացասականն ավելի շատ է։
-
03.03.2020|
01:00
Նահանջ տարվա հավելյալ օրը՝ փետրվարի 29-ը, իր արածն արեց՝ Հայաստան մտավ կորոնավիրուսը: ԱԱԾ-ն ո՛չ սատանային գտավ, ո՛չ վիրուսին՝ կորոնա: Չէ, իհարկե, «վիրուսն ում շունն ա», բայց այդ «շունիկի» պատճառով ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են:
-
02.03.2020|
08:16
Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի՝ Անտարկտիդայից, և ավելի արագ, քան Չինաստանում: Մեծ և խիտ բնակչությամբ քաղաքներում կորոնավիրուսի համաճարակը միանգամայն ռեալ վտանգ է: Ի՞նչ անել:
-
02.03.2020|
08:08
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իրեն չխանգարել Իդլիբում ու չխոչընդոտել թուրք զինվորականների գործողություններին Բաշար Ասադի ուժերի դեմ: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան բացել է ԵՄ-ի հետ սահմանը Սիրիայի փախստականների առաջ:
-
01.03.2020|
10:33
Մի քանի շաբաթ պահանջվեց, որ առևտրային պատերազմում Դոնալդ Թրամփի ու Սի Ձինպինի կնքած առևտրական գործարքի առաջին փուլից ծնված հույսերը վերածվեն COVID-19-ի հարուցած ճգնաժամի: Գլոբալացումը նորից բախվում է ստորջրյա խութերի, ու դա բացահայտում է՝ գրում է Նիկոլա Գետցմանը Le Figaro-ում: